սքան չեմ անում՝ տպում եմ


Էլիզա Մխիթարեան

Առաջին անգամ ժապավենով նկարել եմ 2015֊ի աշնանը։ էդ օրվանից սիրահարվեցի ու սկսեցի խորանալ։

Նախկինում թվային ֆոտոապարատով էի նկարում, բայց որոշեցի ժապավենային էլ ունենալ։

Ճարելը բարդ չէր. հոպարս նկուղում ФЭД ու Зоркий ուներ։ Դրանք չէին աշխատում ու ես Киев 4 ճարեցի։ Հետագայում աշխատել եմ նաև Зенит ЕТ֊ով։

Վանաձորում ժապավեն գտնելը դժվար էր։ Էլ չեմ ասում երևակումը։ Կես ժամվա գործը մինչև մի ամիս ձգձգում էին։

Սկան չեմ անում, տպում եմ։ Ուզում եմ մոտս ունենալ էդ նկարները։

Նախընտրում եմ ժապավենով նկարել, որովհետև նկարների գույներն ու մթնոլորտը ուրիշ են։